Ուսանողական մրցույթ
‹‹Գուդկրեդիտ›› ՈւՎԿ ՓԲԸ-ն ՀՀ ԿԲ-ի կողմից մեկնարկած ‹‹Իմ Ֆինանսների ամիս›› ծրագրի շրջանակներում (ABCFinance.am) հայտարարում է ուսանողական մրցույթ: Մրցանակային տեղեր զբաղեցրածները կստանան՝
-առաջին տեղ՝ 50.000 դրամ
-երկրորդ տեղ՝ 40.000 դրամ
-երրորդ տեղ՝ 30.000 դրամ:
Թեմաները՝
• Հայկական դրամի ապագան
• Ֆինտեք. Վարկավորումը ապագայում
• Ֆինանսական կրթվածությունը ՀՀ-ում: Ներկա իրավիճակը և միտումների կանխատեսում
• Նորարարությունները և վճարումների ապագան
• Կրիպտոարժույթների դերը հետագա սերունդների կյանքում:
Լավագույն երեք հոդվածները կհրապարակվեն նաև http://xelamitvark.am/ կայքում: Մինչև մայիսի 10-ը հոդվածները պետք է ուղարկել info@goodcredit.am էլ. հասցեին` վերնագրում նշելով՝ ‹‹Իմ ֆինանսների ամիս››:
Տեղեկատվությունը՝ ‹‹Գուդկրեդիտ›› ՈւՎԿ-ից: