Փոքր դրամաշնորհների հերթական մրցույթը՝ տնտեսագիտական կրթությամբ անձանց համար
19.04.2019
Դիտումների քանակ՝ 1076
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է փոքր հետազոտությունների դրամաշնորհների հերթական մրցույթը, որին կարող են դիմել տնտեսագիտական և/կամ հարակից կրթություն ունեցող և ոլորտային ուսումնասիրություններ իրականացնող հետևյալ շահագրգիռ կողմերը՝
- դասախոսներ,
- ասպիրանտներ և ուսանողներ,
- տնտեսական հետազոտություններ ու ուսումնասիրություններ իրականացնող կազմակերպություններ ու անհատներ,
- տնտեսական բլոկն ուսումնասիրող լրագրողներ,
- անկախ փորձագետներ,
- հասարակական կազմակերպություններ,
- ուսումնասիրություններ իրականացնող աշխատանքային խմբեր և այլն:
Մեկ դրամաշնորհի սահմաններում կտրամադրվի 20.000–30.000 ՀՀ դրամ գումար:
Մրցույթի թեմաներին և դիմելու ընթացակարգին ծանոթացեք այստեղ: