Ուսանողական աշխատանքների մրցույթ

19.02.2021
Դիտումների քանակ՝ 1075

CBONDS տեղեկատվական գործակալությունը հայտարարում է ուսանողական աշխատանքների մրցույթ՝ նվիրված պարտատոմսերի շուկային:
Մրցույթին կարող են մասնակցել ԱՊՀ երկրների բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները:
Մրցույթի նպատակն է պարտատոմսերի շուկայի ոլորտում հետազոտական գործունեության խթանումը:
Հայտերն ընդունվում են մինչև 2021 թ. մարտի 31-ը, աշխատանքների ընդունման վերջնաժամկետը 2021 թ. հունիսի 30-ն է: Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2021 թ. հուլիս-օգոստոս ամիսներին:
Մրցույթին մասնակցելու պայմանների և մրցանակների վերաբերյալ մանրամասները՝ տեղեկատվական նամակում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել սույն հայտադիմումը:
Մրցույթի բոլոր մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր: