Ամառային դասընթացներ Ֆրանսիայում

07.05.2019
Դիտումների քանակ՝ 1271

Ինչպես տեղեկացնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից՝ Լիոնում (Ֆրանսիա) Մուլեն Լիոն 3 համալսարանի կողմից հունիսի 17-21-ը կազմակերպվելու են ամառային դասընթացներ՝ «Ժառանգություն և տեղական զարգացում» խորագրով: Մասնակիցները պետք է.

  • տիրապետեն ֆրանսերենին,
  • հոգան մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը:

Դասընթացների շրջանակներում կազմակերպված սեմինարներն ու կլոր սեղանները հնարավորություն կտան մասնակիցներին կիսել իրենց փորձը և ստեղծել կապեր, որոնք հիմք կհանդիսանան նոր նախագծերի և համագործակցությունների համար:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դրանք ուղղել Մուլեն Լիոն 3 համալսարանի 2if.univ-lyon3.fr էլ.հասցեին: