Միջազգային մրցույթներ. տեղեկացնում է ԿԳՆ-ն

08.05.2019
Դիտումների քանակ՝ 809

ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը հայտարարում է միջազգային նոր մրցույթների մասին. ներկայացնում ենք ստորև.

Ուսման հրավեր (Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ)

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի կողմից հայտարարվել է 2019-2020 ուսումնական տարվա ունկնդիրների ընդունելություն՝ Հայաստանին հատկացված քվոտաների շրջանակներում։ Մանրամասները՝ այստեղ:

Ուսման հրավեր (ՌԴ դիվանագիտական ակադեմիա)

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիան հայտարարել է 2019-2020 ուսումնական տարվա ունկնդիրների ընդունելություն: Ավելին՝ այստեղ:

Ուսման հրավեր (Ուրալի պետական տնտեսագիտական համալսարան)

Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանը օտարերկրյա քաղաքացիներին հրավիրում է  սովորելու: Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից մատուցվող կրթական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ այստեղ:

Մրցույթ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սեժոնգ Թագավոր» և «Կոնֆուցիուս» գրագիտության մրցանակների համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սեժոնգ Թագավոր» և «Կոնֆուցիուս»  գրագիտության մրցանակները շնորհվելու են տարբեր հաստատություններ, պետական և ոչ պետական կազմակերպություններ, կրթական և հետազոտական կենտրոններ ներկայացնող այն անհատներին, որոնց կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն նշանակալից ազդեցություն գրագիտության խթանման համար։Մանրամասները՝ այստեղ: