Ամառային դպրոցի հրավեր

03.05.2021
Դիտումների քանակ՝ 1418

ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի շրջանավարտների կողմից ստեղծված «Հայկական Անկախ Համալսարան» նախաձեռնությունը ՀՊՏՀ ուսանողներին հրավիրում է մասնակցելու հունիսի 28-ից հուլիսի 9 կայանալիք երկշաբաթյա ամառային դպրոցին։

Մասնակիցները հնարավորություն կունենան խորացնելու իրենց գիտելիքները հետևյալ ոլորտներում.

  • հետազոտական  հմտություններ,
  • համակարգչային գիտություն,
  • տվյալագիտություն,
  • մակրոտնտեսագիտություն և ֆինանսներ,
  • տնտեսական քաղաքականության վերլուծությունը Հայաստանում։

Մասնակցությունն անվճար է, անհրաժեշտ է մինչև մայիսի 30-ը գրանցվել այստեղ։

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից