ՀՊՏՀ-ն հայտարարում է ակադեմիական կազմի մրցույթ

04.05.2021
Դիտումների քանակ՝ 4725

ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից հայտնում են՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ հետևյալ թափուր տեղերի համար.

Բանկային գործի և ապահովագրության ամբիոն՝

  • 1,0 դրույք ծանրաբեռնվածությամբ 2 դոցենտ և 3 դասախոս,

Բիզնես վարչարարության ամբիոն՝

  • 1,0 դրույք ծանրաբեռնվածությամբ 3 դոցենտ, 1 դասախոս, 1ասիստենտ

Կառավարման ամբիոն՝

  • 1,0 դրույք ծանրաբեռնվածությամբ 5 դոցենտ, 1ավագ դասախոս, 4 դասախոս

Կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոն՝

  • 1,0 դրույք ծանրաբեռնվածությամբ 1 պրոֆեսոր, 4 դոցենտ, 1 դասախոս

Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոն՝

  • 1,0 դրույք ծանրաբեռնվածությամբ 3 դոցենտ, 2 դասախոս

Մակրոէկոնոմիկայի ամբիոն՝

  • 1,0 դրույք ծանրաբեռնվածությամբ 3 դոցենտ, 1 դասախոս

Մարքեթինգի ամբիոն՝

  • 1,0 դրույք ծանրաբեռնվածությամբ 3 դոցենտ, 3 դասախոս

Միկրոէկոնոմիկայի ամբիոն՝

  • 1,0 դրույք ծանրաբեռնվածությամբ 1 դոցենտ, 2 դասախոս

Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն՝

  • 1,0 դրույք ծանրաբեռնվածությամբ 1 պրոֆեսոր, 4 դոցենտ, 2 դասախոս

Վիճակագրության ամբիոն՝

  • 1,0 դրույք ծանրաբեռնվածությամբ 2 դոցենտ, 1 դասախոս, 1ասիստենտ

Տնտեսագիտության տեսության ամբիոն՝

  • 1,0 դրույք ծանրաբեռնվածությամբ 3 դոցենտ, 1 ավագ դասախոս, 1 դասախոս

Տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոն՝

  • 1,0 դրույք ծանրաբեռնվածությամբ 2 դոցենտ, 2 ասիստենտ

Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոն՝

  • 1,0 դրույք ծանրաբեռնվածությամբ 2 դոցենտ, 1 դասախոս

Ֆինանսական հաշվառման ամբիոն՝

  • 1,0 դրույք ծանրաբեռնվածությամբ 1 դոցենտ, 2 դասախոս

Ֆինանսների ամբիոն՝

  • 1,0 դրույք ծանրաբեռնվածությամբ 4 դոցենտ, 1 ավագ դասախոս, 5 դասախոս,

1 ասիստենտ

Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոն՝

  • 1,0 դրույք ծանրաբեռնվածությամբ 2 դոցենտ

Լեզուների ամբիոն՝

1,0 դրույք ծանրաբեռնվածությամբ 3 դոցենտ (որից մեկը անգլերեն դասավանդող, երկուսը՝ ռուսաց լեզու), 2 դասախոս (որից մեկը հայոց լեզու և հայ գրականություն դասավանդող, մեկը՝ ռուսաց լեզու), 6 ասիստենտ (որից երկուսը հայոց լեզու և գրականություն դասավանդող, չորսը՝ անգլերեն)

Հասարակագիտության ամբիոն՝

1,0 դրույք ծանրաբեռնվածությամբ 5 դոցենտ (որից երկուսը՝ «Իրավագիտություն», մեկը՝ «Պատմություն», մեկը՝ «Քաղաքագիտություն» և մեկը՝ «Փիլիսոփայություն» մասնագիտությամբ), 2 դասախոս (որից մեկը՝ «Պատմություն», մեկը՝ «Փիլիսոփայություն» մասնագիտությամբ)

Ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոն՝

1,0 դրույք ծանրաբեռնվածությամբ 3 դասախոս («Ֆիզդաստիարակություն» մասնագիտությամբ), 2 ասիստենտ («Արտակարգ իրավիճակներում քաղպաշտպանություն» մասնագիտությամբ):

Պրոֆեսորի, դոցենտի, ավագ դասախոսի, դասախոսի, ասիստենտի պաշտոնի հավակնորդները հայտարարության մեջ նշված ժամկետում մարդկային ռեսուրսների կառավարման բաժին են ներկայացնում՝

  1. դիմում ռեկտորին,
  2. կադրերի հաշվառման անհատական թերթիկ,
  3. գիտական (որակավորման) աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում),
  4. հրատարակված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների ցուցակը,
  5. ինքնակենսագրություն,
  6. աշխատանքային գրքույկի պատճենը։

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021 թվականի մայիսի 04-ից մինչև 2021 թվականի հունիսի 03-ը:

Անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթները սահմանված ժամկետում ներկայացվում են համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին՝ ք. Երևան, Նալբանդյան 128, ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ:

««Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ակադեմիական կազմի ձևավորման» կանոնակարգը հասանելի է բուհի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ։