Թոմաս Բոբերը կդասախոսի էլեկտրոնային բիզնեսի զարգացման թեմայով
14.05.2021
Դիտումների քանակ՝ 694
Հայաստանի պետական տնտեսագիտական և Կրակովի տնտեսագիտական համալսարանների միջև ԵՄ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` «Էլեկտրոնային բիզնեսի զարգացման պլանավորում» դասընթացի շրջանակում կդասախոսի Կրակովի տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Թոմաս Բոբերը։ Այն տեղի կունենա մայիսի 17-ին և 19-ին, ժամը 11։00-ին։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։
Դասընթացն իրականացվելու է Zoom հարթակի միջոցով։ Դասընթացի բովանդակությանը կարող եք ծանոթանալ կից փաստաթղթում: