Թեստավորման հրավեր «Դասավանդի΄ր, Հայաստան»-ից
Սիրելի' ՀՊՏՀ ուսանողներ,
«Դասավանդի΄ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվում է հետազոտություն, որի արդյունքների շնորհիվ վերանայվելու է հիմնադրամի «Ուսուցիչների առաջնորդության» ծրագրի ռազմավարությունը՝ այն դարձնելով առավել արդիական ու թիրախային։
Հետազոտությանը կարող են մասնակցել ՀՊՏՀ բարձր առաջադիմություն ունեցող ավարտական կուրսի ուսանողները (առկա, հեռակա, բակալավրիատ և մագիստրատուրա): Հետազոտության իրականացման համար նախատեսվող թեստավորումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին, ժամը 15.00-ին, ՀՊՏՀ կառավարման մասնաշենքի թիվ 315 լսարանում։ Թեստավորման մասնակիցները հավաստագրեր (հայերեն և անգլերեն) կստանան «Դասավանդի΄ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից։
Ձեր մասնակցությունն այս հետազոտությանը անչափ կարևոր է՝ կրթական համակարգի ակտիվ բարեփոխումների մաս կազմելու և երկրի կայուն զարգացմանը նպաստելու համար։
Հետաքրքրված ուսանողները կարող են լրացնել հետևյալ հայտը: