Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ

22.03.2023
Դիտումների քանակ՝ 768

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ՝ 2023-2024 նոր ուսումնական տարվա համար։ Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 ՀՀ դրամի շեմը)՝ խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2023 թ․ սեպտեմբերից 1-ից առաջին կուրսում սովորել պատրաստվող ուսանողները (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող), ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողները և մագիստրանտները:

Կրթաթոշակային ծրագրի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, սիրիահայ և լիբանանահայ ուսանողները, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողները, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 15, 3, 7 կամ 75 է: Պատերազմի մասնակից, վիրավորում ստացած և դրա հետևանքով ընտանիքի անդամին կորցրած ուսանողները կարող են դիմել կրթաթոշակային մրցույթին` ունենալով հետևյալ առաջադիմությունը` 20/14, 10/6.5, 4/2.8, 100/74։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտ։

Մրցույթը կանցկացվի մարտի 13-ից մինչև մայիսի 3-ը։

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր էլհասցեին՝ aef@aef.am կամ զանգահարել +374 11531485 հեռախոսահամարով։