Ընկերությանը շտապ անհրաժեշտ է գնումների կրտսեր մասնագետ
«Բեկոն Պրոդուկտ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում աշխատակցի՝ գնումների կրտսեր մասնագետի թափուր հաստիքը համալրելու համար:
Աշխատանքային պարտականությունների մեջ են մտնում անհրաժեշտ հումք/նյութերի պատվերների կազմում համապատասխան ծրագրումը և տրամադրումը մատակարարներին, պատվիրված ապրանքների առաքման ժամկետների ճշգրտումը և վերահսկողությունը, բանակցությունների, նամակագրության վարումը մատակարարների հետ, պահանջվող ապրանքների շուկայի վերլուծությունը, գնառաջարկների հավաքագրումը, կազմումը և այլն։
Աշխատանքային բոլոր պարտականություններին և աշխատատեղին վերաբերող այլ մանրամասների ծանոթացեք այստեղ։
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել hr@bacon.am էլ. փոստին՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով՝ «Գնումների կրտսեր մասնագետ»:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնից։