ՀՊՏՀ հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողովին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է
10.03.2020
Դիտումների քանակ՝ 1404
Հայաստանում տնտեսագիտության առաջին դպրոցի հիմնադրման 90 և ՀՊՏՀ 45-ամյակին նվիրված «ՀՀ տնտեսության զարգացման առաջնահերթությունները. ներքին և արտաքին մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակցության հայտի և հոդվածի ներկայացման ժամկետը երկարաձգվում է: Այս մասին հայտնում են ՀՊՏՀ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժնից՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀՊՏՀ պաշտոնական կայքից ներբեռնել մասնակցության հայտը և հոդվածի հետ միասին մինչև 15.03.2020թ. ուղարկել science.dep@asue.am էլեկտրոնային փոստի հասցեին:
Գիտաժողովի մասնակցության բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: