Կրթաթոշակի մրցույթ` վճարովի համակարգում սովորող ուսանողների համար

10.03.2020
Դիտումների քանակ՝ 1866

Հայ կրթական հիմնարկությունը (ՀԿՀ) հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2020-2021 ուսումնական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով` (հիմնարկության կողմից տրամադրվող գումարի առավելագույն չափը 600.000 ՀՀ դրամ է) խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրելի մասնագիտություններով:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2020թ. սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում` և՛ մագիստրանտներ, և՛ ասպիրանտներ:

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 15; 7; 3,2 կամ 75 միավոր է։

Մանրամասները՝ ՀԿՀ ֆեյբուքյան էջում:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ ՀԿՀ կայքում: