ՀԱԳՄ ժողովածուում հոդվածներ ներկայացնելու վերջնաժամկետը երկարաձգվել է
Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը տնտեսագիտական հանրության հետ համագործակցությամբ նախաձեռնում և իրականացնում է ՀՀ տնտեսական զարգացմանն ուղղված գիտական հոդվածների ժողովածուների պատրաստումն ու հրատարակումը: Արդեն հրատարակվել է երկու ժողովածու «Ի՞նչ անել» ընդհանուր խորագրով: Այս տարի նույնպես իրականացվելու է «Ի՞նչ անել 3»՝ երրորդ ժողովածուի հրատարակում և հերթական գիտագործնական խորհրդաժողովի անցկացում՝ «Կապիտալի շուկա. ձևավորման և զարգացման ուղիները» թեմայով:
Ի լրումն սույն տեղեկատվության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից հայտնում են, որ «Ի՞նչ անել 3» ժողովածուում հոդվածների ներկայացման ժամկետը երկարաձգվել է մինչև սույն թվականի փետրվարի 24-ը. ընտրվել են հետևյալ թեմաները, որոնց վերաբերյալ հայտարարվում է մրցույթ.
1. Կապիտալի շուկայի զարգացումը ՀՀ-ում՝ առաջարկի գործոններ /հայտադիմումը՝ այստեղ/:
2. Կապիտալի շուկայի զարգացումը ՀՀ-ում՝ ենթակառուցվածքների առկայություն /հայտադիմումը՝ այստեղ/:
3. Կապիտալի շուկայի զարգացումը ՀՀ-ում՝ պահանջարկի գործոններ /հայտադիմումը՝ այստեղ/:
4. Կապիտալի շուկայի զարգացումը ՀՀ-ում՝ ներդրումների պաշտպանություն /հայտադիմումը՝ այստեղ/:
Հաղթած աշխատության հեղինակը կստանա 200,000 հզ դրամ, իսկ երկրորդ լավագույն արդյունքը հաղթած աշխատանքի հետ մեկտեղ կտպագրվի ՀԱԳՄ և «Անտարես»-ի կողմից հրատարակվող հերթական ժողովածուում։
Հետադարձ կապի համար կարող եք դիմել Լուսյա Մեհրաբյանին (economicalus@rambler.ru, 091-56-52-40):