gg ընկերության տնօրենը կդասախոսի ՀՊՏՀ-ում

18.04.2022
Դիտումների քանակ՝ 492

Սիրելի´ ՀՊՏՀ ուսանողներ, հատուկ ձեզ համար gg ընկերության տնօրեն Քնարիկ Գրիգորյանը կվարի վարպե­տության դաս, որի նպատակը ընկերության հաջողության պատմությունն ուսանող­ներին ներկայացնելն է, մասնավորապես՝

gg ընկերության ստեղծման պատմությունը և բիզնես մոդելը,

ծառայությունների շուկայի բիզնես առանձնահատկությունները,

ինչպե՞ս ստեղծել և զարգացնել ստարտափ (ի՞նչ հիմնական քայլեր են անհրաժեշտ)։

Հանդիպումը կազմակերպել է ՀՊՏՀ-ն՝ Առաջին բիզնես դպրոցի հետ համատեղ, այն կկայանա ապրիլի 20-ին, ժամը 12։30-ին, ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենքի (կառավարման ֆակուլտետ) թիվ 315 լսարանում։

Կարող են մասնակցել թեմայով հետաքրքրված բոլոր ուսանողները: