ՀՊՏՀ-ում երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացը կկազմակերպվի առկա եղանակով

25.01.2021
Դիտումների քանակ՝ 828

ՀՀ ԿԳՄՍ 25.01.2021թ. գրության համաձայն, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում COVID-19 հիվանդությամբ պայմանավորված ներկայիս կայուն համաճարակային վիճակը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2020/2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի  ուսումնական գործընթացը կազմակերպվելու է առկա ուսուցմամբ (ոչ հեռավար/առցանց):

Դասերը կկազմակերպվեն հետևյալ ժամանակացույցով՝

  • առկա բակալավրիատ՝ 09.02.2021թ.-31.05.2021թ. ընկած ժամանակահատվածում առաջին հերթով՝ ժամը 09:30-ից,
  • 2 տարի տևողությամբ առկա մագիստրատուրա՝ 09.02.2021թ.-31.05.2021թ. ընկած ժամանակահատվածում երկրորդ հերթով՝ ժամը 14:00-ից,
  • 1,5 տարի տևողությամբ առկա մագիստրատուրա՝ 09.02.2021թ.-26.06.2021թ. ընկած ժամանակահատվածում երեկոյան՝ ժամը 18:20-ից:
  • հեռակա բակալավրիատ և մագիստրատուրա՝ 22.02.2021թ.-19.03.2021թ. ընկած ժամանակահատվածում երկրորդ հերթով՝ ժամը 14:00-ից:

Նշենք նաև, որ բուհում սովորող օտարերկրյա ուսանողների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխան։

Անհրաժեշտության դեպքում բուհը օտարերկրյա ուսանողների մուտքը ապահովելու համար կտրամադրի նաև տեղեկանք (հայերեն, ռուսերեն, անգլերեն), որի համար անհրաժեշտ է դիմում գրել info@asue.am էլեկտրոնային հասցեին։

Դասացուցակներին և դասերի կազմակերպման այլ մանրամասներին ծանոթանալու համար հետևեք ՀՊՏՀ պաշտոնական կայքին /asue.am/։