Վեբինարների հրավեր MODEST նախագծի շրջանակներում
ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից հայտնում են, որ «Էրազմուս +»-ի MODEST /Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը/ նախագծի շրջանակներում կազմակերպվում է առցանց վեբինար-հանդիպումների շարք, որին կարող են մասնակցել պրոֆեսորներ, հետազոտողներ, դասավանդողներ, ասպիրանտներ և երիտասարդ հետազոտողներ, դոկտորական կրթությամբ հետաքրքրված անձինք։
Վեբինարների վերաբերյալ մանրամասն՝ այստեղ։
ERASMUS+ MODEST-ը եռամյա ծրագիր է, որի նպատակն է Եվրոպական Բարձրագույն Կրթական տարածքի (EHEA) և Եվրոպական Հետազոտական տարածքի (ERA) շրջանակներում գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցային կարողությունների ընդլայնումը հետբուհական կրթության ոլորտում:
Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է նախագծի պաշտոնական կայքում։