EvocaLab 11 ծրագիրը կներկայացվի ՀՊՏՀ-ում

06.03.2023
Դիտումների քանակ՝ 336

Սիրելի՛ ուսանողներ, մարտի 9-ին, ժամը 12։20-ին ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետ) թիվ 315 լսարանում հյուրընկալելու ենք EvocaBank-ի տաղանդների ներգրավման մասնագետներ Սաթենիկ Ղազարյանին և Մանե Հովհաննիսյանին։ Բանկի ներկայացուցիչները ձեզ կներկայացնեն EvocaLab 11 ծրագիրը։

Այն երկամսյա ծրագիր է` նախատեսված ավարտական կուրսի ուսանողների համար։ Դասընթացի ավարտից հետո լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու EvocaBank-ում:

EvocaLab 11-ը նաև հրաշալի հնարավորություն է՝ ընդլայնելու network-ը և ամուր կապեր ստեղծելու Evoca-ի մասնագետների հետ` կարիերայի հետագա զարգացման համար: