Մեկնարկում է քննաշրջանը․ առկա բակալավրիատի և մագիստրատուրայի քննագրաֆիկներն առցանց են

20.05.2021
Դիտումների քանակ՝ 3920

Հարգելի՛ ուսանողներ, ՀՊՏՀ ուսումնական բաժինը տրամադրել է առկա բակալավրիատի և առկա մագիստրատուրայի 2020-2021 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի բոլոր կուրսերի ստուգարքների և քննությունների քննագրաֆիկները։ Դրանք հասանելի են ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ուսանող» խորագրի «Քննագրաֆիկներ» բաժնում։

Ուսումնական բաժնի տեղեկացմամբ, առկա կրթաձևի ստուգարքներն ու քննությունները կազմակերպվելու են մայիսի 31-ից հունիսի 23-ը։

Հիշեցնենք, որ հեռակայի քննագրաֆիկները  հրապարակել էինք նախորդ շաբաթ։