FAST հիմնադրամը դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ անցկացնում է առցանց տեղեկատվական հանդիպում

31.03.2020
Դիտումների քանակ՝ 1019

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ADVANCE STEM Research դրամաշնորհային ծրագրի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն ստանալու, ինչպես նաև հետազոտական ծրագրերի ղեկավարների հետ ծանոթանալու համար կարող եք մասնակցել առցանց տեղեկատվական հանդիպմանը:

Գրանցվել մինչև ապրիլի 1-ը, ժամը 13:00-ն՝ անցնելով հետևյալ հղումով:

ADVANCE STEM Research դրամաշնորհային ծրագրի մասին՝ADVANCE ծրագրի նպատակն է Հայաստան բերել առաջատար մասնագետների փորձը ԳՏՃՄ ոլորտներում։ Ծրագիրը հանդիսանալու է կամուրջ միջազգային հեղինակավոր գիտնականների և Հայաստանի հետազոտական խմբերի միջև, որպեսզի նրանք համատեղ իրականացնեն նորարարական հետազոտական ծրագրեր։ Ծրագրի առաջին փուլի շրջանակներում երեք հետազոտական խմբերի կտրամադրվեն դրամաշնորհներ հետևյալ թեմաների ուղղությամբ աշխատելու համար՝

  • Նոր նյութերԹեմա՝ Stable perovskite materials for solar energy
  • Մեքենայական ուսուցումԹեմա՝ Statistical analysis of machine learning algorithms (SAM-lab)
  • ԿենսատեխնոլոգիաԹեմա՝ Biotechnology - towards a sustainable circular bioeconomy

Հետևելով այս հղմանը, կարող եք ծանոթանալ դրամաշնորհային ծրագրի բոլոր մանրամասներին և դիմելու ընթացակարգին:Հարցերի դեպքում կարող եք գրել programs@fast.foundation էլեկտրոնային հասցեին:Հայտարարությունը ստացվել է ՀՊՏՀ գործընկեր FAST հիմնադրամից: