Հոկտեմբերին կկայանա REFINE նախագծի ամփոփիչ կոնֆերանսը
ԵՄ «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում» (REFINE) նախագիծը 2020թ. հոկտեմբերին մոտենում է իր ավարտին՝ 3 տարվա հաջողակ և արդյունավետ իրականացումից հետո: Հոկտեմբերի 1-ին, ժամը 13:00-ին առցանց եղանակով տեղի կունենա նախագծի ամփոփիչ կոնֆերանսը՝ «Հայկական բարձրագույն կրթությունը փոփոխվող աշխարհում. ինչպես համապատասխանեցնել ուսումնական ծրագրերը ներկա և ապագա կարիքներին» խորագրով: Կոնֆերանսի ընթացքում նախագծի մասնակից համալսարանների ներկայացուցիչները կկիսեն իրենց լավագույն փորձը, կներկայացնեն արդյունքները և իրենց խորհուրդները (առաջարկությունները):
Անվճար մասնակցելու են հրավիրվում նախագծով հետաքրքրված ուսանողները, դասախոսները, կրթության ոլորտի, ինչպես նաև վերջինիս հետ սերտ առնչություն ունեցող աշխատաշուկայի ներկայացուցիչները: Կոնֆերանսի օրակարգը՝ այստեղ, իսկ մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ:
Հիշեցնենք՝ REFINE-ը ԵՄ կողմից համաֆինանսավորվող նախագիծ է, որտեղ ընդգրկված են ընդհանուր առմամբ տասը համալսարաններ՝ Հայաստանից, Մոլդովայից և Եվրոպայից: Նախագծի գլխավոր նպատակն է բարելավել Հայաստանում և Մոլդովայում ֆինանսների վեց մագիստրոսական ծրագրերի որակն ու համապատասխանությունը՝ թիրախավորված բարեփոխումների միջոցով: REFINEI-ի շրջանակներում ՀՊՏՀ-ում իրականացված բարեփոխումների, դրանց վերաբերյալ ուսանողների կարծիքի, ձեռք բերված գրականության մասին և ավելին կարող եք կարդալ ակտիվ հղումով:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից: