Առաջին կուրսեցիներին ընթերցողի ծածկանուն-գաղտնաբառը կտրամադրվի առցանց
07.09.2020
Դիտումների քանակ՝ 976
![](https://asue.am/images/1599748179/d0d3b7676fcdb8e238fc3884.jpg)
ՀՊՏՀ գրադարանում հակահամաճարակային կանոնները պահպանելու նկատառումով կուտակումներից խուսափելու համար, առաջին կուրսեցիներին ընթերցողի ծածկանուն-գաղտնաբառը կտրամադրվի առցանց: Այն ստանալու համար ուսանողները կարող են asue.library@gmail.com էլ. հասցեին կամ գրադարանի ֆեյսբուքյան էջին ուղարկել ուսման վարձի վճարման անդորրագիրը (բանկի կողմից տրված)՝ նշելով իրենց անունը, ազգանունը և հայրանունը:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ գրադարանից: