ՀՊՏՀ-ում կնշվի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը

15.03.2022
Դիտումների քանակ՝ 450

ՀՊՏՀ ֆրանկոֆոն ուսանողները սիրով հրավիրում են բոլորին՝ ներկա գտնվելու Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան և կանանց տոներին նվիրված միջոցառմանը՝ «Կանանց հնարավորությունների անսահման տիեզերքը» վերտառությամբ։

Ուսանողները կբեմադրեն փոքր ներկայացում, ինչպես նաև կպատմեն համաշխարհային ճանաչում ձեռք բերած հայ կանանց հաջողության պատմություններ։

Միջոցառումը տեղի կունենա մարտի 18-ին, ժամը 14։00-ին, կառավարման ֆակուլտետի 315 լսարանում։

Միջոցառման լեզուն՝ ֆրանսերեն, տևողությունը՝ 40 րոպե: