Կրթաթոշակի մրցույթ` առկա վճարովի համակարգում սովորող ուսանողների համար

15.03.2022
Դիտումների քանակ՝ 1012

Հարգելի՛ ուսանողներ,

Հայ կրթական հիմնարկությունն այսօրվանից հայտարարում է 2022-2023 ուսումնական տարվա կրթաթոշակային ծրագիր՝ առկա վճարովի համակարգում սովորող ուսանողների համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և, միևնույն ժամանակ, նյութապես անապահով ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։ Մասնագիտությունների ցանկը տես այստեղ։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2022 թ. սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում՝ մագիստրանտներ և ասպիրանտներ:

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 20/15, 10/7, 5/3 կամ 100/75 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2022 թ. մարտի 14-ից մինչև մայիսի 11-ը լրացնել առցանց հայտը։

Հարցերի և մանրամասների համար կարող եք գրել aef@aef.am էլհասցեին կամ զանգահարել (+374) 11 53 14 85: