Խորվաթիայում ուսումնառելու հրավեր ՀՊՏՀ ուսանողներին

22.04.2019
Դիտումների քանակ՝ 1079

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Պուլայի Յուրայ Դոբրիլայի համալսարանի (Խորվաթիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներին հնարավորություն կտրվի 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում:

Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր`

  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերում
  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերում (եթե շարժունության ծրագրի ժամանակահատվածում ՀՊՏՀ-ում պրակտիկա նախատեսված չէ)
  • ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ
  • ունեն բարձր առաջադիմություն
  • ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:

Ծրագրին դիմելու համար հետաքրքրված ուսանողները պետք է անցնեն հետևյալ հղմամբ և հետևեն ներկայացված ընթացակարգին՝ անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկելով կայքում նշված էլ. փոստի հասցեին: Ծրագրին դիմելու վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 31-ն է:

Տեղեկացնում ենք, որ կդիտարկվեն բացառապես Պուլայի համալսարանի կողմից նշված հղումով անցած և անհրաժեշտ փաստաթղթերը ժամկետում ուղարկած ուսանողների հայտերը: Ուստի խնդրում ենք հայտադիմումները չուղարկել արտաքին կապերի բաժնի էլ-փոստին:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com էլ. փոստով:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից: