Խորվաթիայում ուսումնառելու հրավեր ՀՊՏՀ ուսանողներին

16.05.2019
Դիտումների քանակ՝ 720

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Պուլայի Յուրայ Դոբրիլայիհամալսարանի (Խորվաթիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրիհամաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներինհնարավորություն կտրվի 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակն անցկացնելվերոնշյալ բուհում:

Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր`

  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցմանբակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերում
  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերում (եթե շարժունության ծրագրի ժամանակահատվածում ՀՊՏՀ-ում պրակտիկա նախատեսված չէ)
  • ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ
  • ունեն բարձր առաջադիմություն
  • ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:

Ծրագրին դիմելու համար հետաքրքրված ուսանողները պետք է անցնեն հետևյալ հղմամբ ևհետևեն ներկայացված ընթացակարգին՝ անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկելով կայքում նշված էլ.փոստի հասցեին: Ծրագրին դիմելու վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 31-ն է:

Տեղեկացնում ենք, որ կդիտարկվեն բացառապես Պուլայի համալսարանի կողմից նշված հղումովանցած և անհրաժեշտ փաստաթղթերը ժամկետում ուղարկած ուսանողների հայտերը: Ուստիխնդրում ենք հայտադիմումները չուղարկել արտաքին կապերի բաժնի էլ-փոստին:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com էլ.փոստով:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից: