Մայիսի վերջին 4 օրերը ոչ աշխատանքային կլինեն

20.02.2020
Դիտումների քանակ՝ 989

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է 2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը 2020 թվականի մայիսի 23-ը՝ շաբաթ օրը տեղափոխելու մասին որոշման նախագիծը: Արդյունքում՝ մայիսի վերջին 4 օրերը կլինեն ոչ աշխատանքային:

«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածից:

Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրն է՝ ոչ աշխատանքային, հինգշաբթի: Դրան հաջորդող ուրբաթը ոչ աշխատանքային սահմանելով՝ կստացվի հանգստյան չորս օր:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից: