ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը կազմակերպում է սեմինար-հանդիպում

03.02.2020
Դիտումների քանակ՝ 1315

ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը կազմակերպում է սեմինար-հանդիպում կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի մոդելային տարբերակի փոփոխման, ինչպես նաև միջազգային հարկային իրավունքի ասպարեզում վերջին զարգացումների, մասնավորապես, ՏՀԶԿ #OECD Հարկվող բազայի քայքայման և շահույթի տեղաշարժման #BEPS նվազագույն ստանդարտների կիրառման հետ կապված ՀՀ պարտավորությունների վերաբերյալ:

Սեմինարը կվարեն #ADB փորձագետ Բռունո դա Սիլվան (Ամստերդամի Համալսարան) և ՀՀ ՊԵԿ Միջազգային համագործակցության վարչության Տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի գլխավոր հարկայի տեսուչ Անդրանիկ Հակոբյանը: Սեմինարի աշխատանքային լեզուն անգլերենն է:

  • Սեմինարը տեղի կունենա փետրվարի 5-ին, ժամը 14:00-ից 17:00-ը Ահարոնյան 12/3 հասցեի դահլիճում: Մուտքն ազատ է:
  • Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ ուղարկելով անուն, ազգանուն, ուսանողների դեպքում նաև՝ ԲՈՒՀ-ի անվանումը trainingcenter@taxservice.am էլ. հասցեին:

☎️ Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 060 544 951, 060 544 988 հեռախոսահամարներով:

Հայտարարությունը՝ ՊԵԿ ՖԲ էջից: