Ուսանողական աշխատանքի ինստիտուտը ամբողջապես գործարկվել է. աշխատանքի հերթական հնարավորությունը ՀՊՏՀ-ի ուսանողների համար

03.06.2019
Դիտումների քանակ՝ 2076

ՀՊՏՀ-ում ուսանողական աշխատանքի ինստիտուտը կայանում է: ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժինը հրապարակման է ներկայացրել աշխատանքի հրավեր՝ ուղղված մեր համալսարանի կառավարման կամ ֆինանսների ամբիոնների բակալավրիատի 4-րդ կուրսերի բարձր առաջադիմությամբ ուսանողներին:

Հայտարարության մանրամասներին կարող եք ծանոթանալ կից տեքստից:

Հիշեցնենք, որ Տնտեսագիտական համալսարանը ներդրել է աշխարհում հայտնի «Ուսանողական աշխատանք»-ի (Student job) ինստիտուտը, որի նպատակը բուհի ուսանողներին աշխատանքի ընդունելն է: Վեց ուսանողներ արդեն իսկ ներգրավվել էին բուհի ընդունող հանձնաժողովի դիմորդների հայտագրման աշխատանքային հանձնախմբում: Այս մասին մանրամաներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: