Այսօր մեկնարկել է ՀՊՏՀ առկա (անվճար և վճարովի) մագիստրատուրայի ընդունելությունը

03.06.2019
Դիտումների քանակ՝ 2818

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2019-2020 ուսումնական տարվա համար հայտարարում է առկա մագիստրատուրայի ընդունելություն: Հունիսի 3-12-ը առկա մագիստրատուրայի ընդունելության 1-ին փուլն է՝ անվճար տեղերի համար, որին կարող են դիմել միայն այս տարվա ՀՊՏՀ առկա բակալավրիատի՝ 86 և ավելի ՄՈԳ ունեցող շրջանավարտները:

Հունիսի 3-ից հուլիսի 5-ը առկա մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլն է՝ վճարովի տեղերի համար:

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովն աշխատում է ամեն օր՝ շաբաթ-կիրակի և տոն օրերը ներառյալ, ժամը 9.00-17.30-ը (Նալբանդյան 128, ֆինանսական ֆակուլտետի 1-ին հարկ, հեռ.՝ 593 473):

Մագիստրատուրայի ընդունելության մասին հայտարարությանը ծանոթացեք ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում՝ հետևյալ հղումով: