Այսօր. նվիրվում է Կոմիտասի 150-ամյակին

28.03.2019
Դիտումների քանակ՝ 694

Մարտի 28-ին ժամը 14.30-ին ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի թիվ 315 լսարանում տեղի կունենա մշակութային ցերեկույթ՝ նվիրված հայ մեծագույն երգահան, երգիչ, երաժշտագետ, վարդապետ ևդասատու Կոմիտասի (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) ծննդյան 150-ամյակին:

Նախաձեռնության հեղինակն ու միջոցառման գեղարվեստական ղեկավարն է կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Հեղինե Հախնազարյանը, Կոմիտասի ստեղծագործություններով հանդես կգան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները:

Մուտքն ազատ է, հրավիրվում են բոլոր ցանկացողները:

Պաստառը հեղինակել են տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի աշխատակից Բագրատ Մարգարյանը և Հեղինե Հախնազարյանը: