Դասընթացի հրավեր՝ երիտասարդ հետազոտողներին

28.03.2019
Դիտումների քանակ՝ 779

«Հետազոտությունների կազմակերպման, իրականացման և վերլուծության ժամանակակից մեթոդները» դասընթացի հրավերով է հանդես եկել Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը:

Դասընթացի շրջանակներում կմատուցվեն գիտելիքներ` ուղղված միջազգային չափանիշներին համապատասխան հետազոտական աշխատանքի արդյունավետ կազմակերպմանն ու իրականացմանը՝ հետազոտությունների արդյունավետ պլանավորում, հետազոտական հարցերի ձևակերպում, հետազոտական ծրագրի մշակում, հետազոտության ժամանակակից նախագծի ստեղծում /դիզայն/, տեղեկատվության հավաքագրման մեթոդների կիրառում, քանակական և որակական տեղեկատվության մշակում և վերլուծություն (SPSS և MAXQDA ծրագրերի օգնությամբ):

Դասընթացը նախատեսված է երիտասարդ հետազոտողների՝ մագիստրոսների, ասպիրանտների և հայցորդների համար, ինչպես նաև շարունակական հետազոտություն իրականացնող անձանց համար։

Մանրամասների և գրանցվելու համար կարող եք այցելել հետևյալ հասցեով: