Փետրվարի 23-ի դասընթացի վայրը հայտնի է
Սիրելի ուսանողներ, տեղեկացնում ենք, որ փետրվարի 23-ին, ժամը 15.15-ին նախատեսված «Ինչպե՞ս դառնալ ձեռնարկատեր Հայաստանում» թեմայով քննարկումը կկայանա ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետ) 2-րդ հարկի 217 լսարանում:
Հիշեցնենք, որ հանդիպումը կվարի հարկային խորհրդատու Լուսի Գևորգյանը: Քննարկման ընթացքում ՀՊՏՀ ուսանողները, որոնք ցանկանում են դառնալ սկսնակ ձեռնարկատեր, անվճար խորհրդատվություն կստանան հետևյալ հարցերի վերաբերյալ.
1. Ինչպե՞ս սկսել սեփական գործը, ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանում զրոյից սեփական գործը սկսելու համար։
2․ Որքա՞ն գումար է պետք ձեռնարկատեր դառնալու համար։
3․ Ի՞նչ հարկային համակարգ ընտրել տվյալ գործունեության համար։
4. Որքա՞ն նվազագույն աշխատավարձ պետք է վճարել։
5․ Ի՞նչ է միկրոձեռնարկատիրությունը։
6․Կարո՞ղ եմ արդյոք ես լինել իմ հաշվապահը և ի՞նչ պետք է իմանալ դրա մասին։
7․Հարկային օրենսգիրքը՝ իր բոլոր փոփոխություններով։
8․ Խնդիրներ և առաջնահերթություններ։
9․Հարցեր և պատասխաններ։