Արտերկրում ուսումնառելու հնարավորություններ, մրցույթի հայտարարություններ
ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքը տեղեկացնում է արտերկրում ուսումնառելու ծրագրերի, գիտամեթոդական մրցույթի, ՌԴ-ում կազմակերպվելիք օլիմպիադայի մասին, որոնց վերաբերող տեղեկատվությունը ներկայացնում ենք ստորև:
Ուսման հրավեր (Սերբիա)
Սերբիայի Հանրապետության կրթության, գիտության և տեխնոլոգիական զարգացման նախարարությունը հայտարարել է «Աշխարհը Սերբիայում» կրթաթոշակային ծրագիրը, որին կարող են մասնակցել նաև 18-ից 35 տարեկան ՀՀ քաղաքացիները: Կրթաթոշակը ներառում է անվճար մուտքի արտոնագիր, սերբերեն լեզվի անվճար դասընթաց, ուսանողական հանրակացարանից անվճար օգտվելու հնարավորություն, սննդի ծախսերը, առողջապահական ապահովագրություն և ամսական կրթաթոշակ (մոտ 140 ԱՄՆ դոլարին համարժեք)՝ դասագրքեր, գրենական պիտույքներ ձեռք բերելու և այլ ծախսերի համար: Մանրամասները՝ այստեղ:
Մրցույթի հրավեր
«Новая наука» Գիտական համագործակցության միջազգային կենտրոնը հրավիրում է մասնակցելու «Педагогическое призвание» միջազգային գիտամեթոդական մրցույթին: Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ https://sciencen.org կայքից:
Ուսման հրավեր (Բելառուս)
Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կադրերի պատրաստման ինստիտուտը տեղեկացնում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և մեծահասակների համար լրացուցիչ կրթական ծրագրերով ուսանելու վերաբերյալ: Մանրամասները՝ այստեղ:
Մրցույթ` Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում 2019-2020 ուսումնական տարում կրթություն ստանալու համար
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ, հայտարարում է 210 կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2019-2020 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառելու համար: Մանրամասները՝ այստեղ:
Ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադա (ՌԴ)
Ռուսաստանի Դաշնության Ուրալի պետական մանկավարժական համալսարանը հրավիրում է մասնակցելու ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադային: Մանրամասները՝ այստեղ:
Ուսման հրավեր միջազգային բակալավրիատի (IB) դիպլոմային ծրագրով կրթություն ստանալու նպատակով
Թբիլիսիում տեղակայված Եվրոպական դպրոցը Արևելյան գործընկերության երկրներ ներկայացնող աշակերտներին առաջարկում է կրթաթոշակներ՝ վերոնշյալ հաստատությունում եվրոպական ուսումնասիրությունների ուղղվածությամբ միջազգային բակալավրիատի (IB) դիպլոմային ծրագրով կրթություն ստանալու նպատակով: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող այս կրթաթոշակային ծրագիրը նպատակաուղղված է աջակցել այս երկրներից ուսանողների միջև միջտարածաշրջանային փոխանակմանը: Մանրամասները՝ այստեղ:
Մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում 2019-2020 ուսումնական տարում բարձրագույն կրթություն ստանալու համար
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2019-2020 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն կրթություն ստանալու նպատակով (25 կրթաթոշակային տեղ) «Տեղեկատվական տեխնոլոգիաներ; «Ճարտարապետություն և շինարարություն»; «Հնագիտություն»; «Լեզվաբանություն»; «Բժշկություն»; «Արաբերեն լեզու»; «Իսլամագիտություն» մասնագիտություններով:
Մանրամասները՝ այստեղ:
Մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2019-2020 ուսումնական տարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2019-2020 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (10 կրթաթոշակային տեղ): Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող անգլերեն լեզվին տիրապետող ՀՀ քաղաքացիները: Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության համար: Մանրամասները՝ այստեղ:
Մրցույթ` Լեհաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում 2019-2020 ուսումնական տարում կրթություն ստանալու համար
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2019-2020 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Լեհաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (բացառությամբ՝ բժշկության և արվեստի մասնագիտությունների/ բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով* 6 կրթաթոշակային տեղ /4 տեղ` բակալավրիատ և մագիստրատուրա, 2 տեղ` ասպիրանտուրա): Մանրամասները՝ այստեղ:
Մրցույթ` Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2019-2020 ուսումնական տարում կրթություն ստանալու համար
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2019-2020 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով /7 տեղ՝ 3 բակալավրիատ, 4 մագիստրատուրա/ և հետբուհական /1 տեղ՝ ասպիրանտուրա/ կրթություն ստանալու նպատակով: Մանրամասները՝ այստեղ:
Մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում 2019-2020 ուսումնական տարում կրթություն ստանալու համար
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2019-2020 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն կրթություն ստանալու նպատակով /4 տեղ/: Ուսուցումը իրականացվելու է բուլղարերեն լեզվով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողները անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց /նախապատրաստական/: Մանրամասները՝ այստեղ: