Վերապատրաստման հրավեր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից

30.08.2024
Դիտումների քանակ՝ 812

Հարգելի΄ դասախոսներ և ուսանողներ,

ուրախ ենք տեղեկացնել, որ ՀՊՏՀ-ականները հնարավորություն ունեն մասնակցելու

Միացյալ ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի զարգացման ծրագրի «Հարկերը կայուն զարգացման համար» նախաձեռնության շրջանակներում կազմակերպվող  վերապատրաստմանը։

Աշխատաժողովը բաղկացած է երկու մոդուլներից։ Առաջին  մոդուլը նախատեսված է  քաղաքականություն մշակողների և հարկային մարմինների աշխատակիցների համար, որի շրջանակներում քննարկվելու են հարկային համակարգերի և ԿԶՆ-ների միջև կապերը, ինչպես նաև հարկային քաղաքականությունների մշակման և իրականացման նոր մոտեցումները։

Աշխատաժողովի երկրորդ մոդուլը նախատեսված է դասախոսների, հետազոտողների և ուսանողների համար, որի շրջանակներում կքննարկվեն ԿԶՆ-ների հետ հարկային համակարգերի փոխհարաբերությունները, ինչպես նաև կրթական ծրագրերի բարեփոխումները հարկային և ԿԶՆ-ների թեմաներով։

Աշխատաժողովի նպատակն է բարձրացնել հարկային համակարգերի և ԿԶՆ-ների միջև կապի վերաբերյալ գիտելիքները՝ ընդգծելով ակադեմիական շրջանակների դերը հարկային քաղաքականությունների և օրենսդրության մշակման, ինչպես նաև համապատասխան ուսումնական ծրագրերի զարգացման հարցում։

ՀՊՏՀ-ականները հրավիրվում են մասնակցելու աշխատաժողովի երկրորդ մոդուլին, որը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին «Հոլիդեյ ինն» հյուրանոցի «Արմավիր» սրահում՝ժամը 9:00-ից մինչև 17:30-ը։

Ծրագրի մանրամասներին և օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է։
Ծրագրին մասնակցել ցանկացող ՀՊՏՀ աշխատակիցները կարող են գրանցվել հետևյալ հղմամբ։
Ծրագրին մասնակցել ցանկացող ուսանողները կարող են գրանցվել հետևյալ հղմամբ։
Մանրամասների համար կարող եք դիմել ՀՊՏՀ շարունակական կրթության բաժին։