Վերապատրաստում՝ Ժան Մոնե գործողությունների շրջանակներում հաջողակ դիմում կազմելու վերաբերյալ

11.12.2018
Դիտումների քանակ՝ 1109

Դեկտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին, Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում (Ալեք Մանուկյան 1, կենտրոնական մասնաշենք) տեղի կունենա Ժան Մոնե գործողությունների շրջանակներում հաջողակ դիմում կազմելու վերաբերյալ վերապատրաստում։ Միջոցառման թիրախային խումբը բուհերի ակադեմիական անձնակազմի ներկայացուցիչներն են, ովքեր հետաքրքրված են մշակելու 40-ժամյա կարճաժամկետ մոդուլներ Եվրոպական ուսումնասիրությունների ոլորտում և դասավանդել դրանք 3 հաջորդական տարիների ընթացքում: Վերապատրաստումը կվարի Ժան Մոնե Մոդուլի համակարգող, Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Քրիստինե Գևորգյանը: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ս.թ. դեկտեմբերի 17-ը՝ գրելով info@erasmusplus.am էլ. հասցեին և տրամադրելով Ձեր կոնտակտային տվյալները (անուն ազգանուն, բուհ, պաշտոն, հեռախոսահամար):

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: