Հայտարարություն դասախոսների համար

12.12.2018
Դիտումների քանակ՝ 1148

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Էդինբուրգի Նափիեր համալսարանի միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն՝ ՀՊՏՀ-ն դեկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին միջազգային ծրագրերի կենտրոնում կհյուրընկալի նշված համալսարանի դասախոս Կիրիլ Շարապովին, ով ՀՊՏՀ դասախոսների համար հանդես կգա «Դասավանդման մեթոդները Էդինբուրգի Նափիեր համալսարանում» թեմայով դասախոսությամբ:
Դասախոսությանը մասնակցելու համար խնդրում ենք մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ գրանցվել հետևյալ հղմամբ:

Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: