Վերապատրաստման հնարավորություն «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում (Պորտուգալիա)

28.09.2018
Դիտումների քանակ՝ 1137

Արտաքին կապերի բաժնից հայտնում են, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Պորտոյի համալսարանի (Պորտուգալիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վարչական անձնակազմին հնարավորություն կտրվի 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում մեկ շաբաթով վերապատրաստվել վերոնշյալ բուհում:
Ծրագրին կարող են դիմել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:
Ծրագրով հետաքրքրված աշխատակիցները պետք է մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը ներառյալ լրացնեն առցանց հայտ տվյալ համալսարանի հարթակում՝ այցելելով հետևյալ հղմամբ: Առցանց հայտը լրացնելու համար կարելի է օգտվել վերը նշված հղմամբ նախատեսված Tutorial Application Form ուղեցույցից:
Տեղեկացնում ենք, որ կդիտարկվեն բացառապես Պորտոյի համալսարանի կողմից նշված հղումով գրանցված և անհրաժեշտ փաստաթղթերը ժամկետում վերբեռնած աշխատակիցների հայտերը: Ուստի խնդրում ենք՝ հայտադիմումները չուղարկել արտաքին կապերի բաժնի էլ-փոստին:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com էլ-փոստով: