Պորտոյի համալսարանում սովորելու հնարավորություն ՀՊՏՀ ուսանողների համար

28.09.2018
Դիտումների քանակ՝ 1626

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից հայտնում են, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Պորտոյի համալսարանի (Պորտուգալիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներին հնարավորություն կտրվի 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում:
Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր`
• սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերում
• սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերում (եթե շարժունության ծրագրի ժամանակահատվածում ՀՊՏՀ-ում պրակտիկա նախատեսված չէ)
• սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման ասպիրանտուրայի 1-ին, 2-րդ կամ հեռակա ուսուցման ասպիրանտուրայի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կուրսերում
• ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ
• ունեն բարձր առաջադիմություն
• ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:
Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը ներառյալ լրացնեն առցանց հայտ տվյալ համալսարանի հարթակում՝ այցելելով հետևյալ հղմամբ: Առցանց հայտը լրացնելու համար կարող եք օգտվել վերը նշված հղմամբ նախատեսված Tutorial Application Form ուղեցույցից:
Տեղեկացնում ենք, որ կդիտարկվեն բացառապես Պորտոյի համալսարանի կողմից նշված հղումով գրանցված և անհրաժեշտ փաստաթղթերը ժամկետում վերբեռնած ուսանողների հայտերը: Ուստի խնդրում ենք հայտադիմումները չուղարկել արտաքին կապերի բաժնի էլ-փոստին:
Նշենք, որ ընտրված ուսանողները ստիպված են ուղևորվել Ռուսաստանի Դաշնություն՝ վիզայի ստացման նպատակով, քանի որ Պորտուգալիայի համար D կարգի վիզա չի տրամադրվում ՀՀ-ում:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com էլ-փոստով: