Ուսման վճարների փոխհատուցման ծրագիր

11.12.2018
Դիտումների քանակ՝ 4032

Սիրելի' ուսանողներ, «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամը տեղեկացնում է, որ շարունակում է «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիրը» 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի համար:
Նշենք, որ 2012 թվականից սկսած՝ հիմնադրամը յուրաքանչյուր կիսամյակի համար տրամադրում է առավելագույնը մինչև 100 հազար դրամի փոխհատուցում, ծրագրին մասնակցում են Արեգակ ունիվերսալ վարկային կազմակերպության վարկառուների ընտանիքի անդամ ուսանողները:
Հասցե՝ Կ. Ուլնեցու փ., տ. 14
Հեռ.՝ (010) 24 81 41