Ստաժավորման մրցույթ. թեման միջազգային անվտանգությունն է

06.12.2018
Դիտումների քանակ՝ 1209

Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների կենտրոնը (ПИР-Центр) մեկնարկում է 2019 թվականի ստաժավորման մրցույթը՝ նախատեսված միջազգային անվտանգության ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված երիտասարդ գիտնականների համար:

Ծրագրի շրջանականերում ներգրավվում են բուհերի և հետազոտական կենտրոնների երիտասարդ և տաղանդաշատ մասնագետները՝ իրացնելու համար իրենց գիտական ներուժը և հետագայում արժանավոր տեղ գրավելու միջազգային անվտանգության ոլորտի փորձագետների շարքում:

Մրցույթի նկարագրությանը, պայմաններին, մասնակցության պահանջներին և ժամանակացույցին կարող եք ծանոթանալ կից փաստաթղթում: