ՀՊՏՀ-ն և շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանը հայտարարում են համատեղ մագիստրոսական ծրագրի ընդունելություն
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի միջև 2017թ. ապրիլի 12-ին կնքված կրկնակի աստիճանաշնորհման կրթական ծրագրի իրականացման համաձայնագրի շրջանակներում 2018-2019 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ մագիստրոսական ծրագրով հայտարարվում է մագիստրատուրայի ընդունելություն` հետևյալ կրթական ծրագրերով. 1. Գործարար կառավարման մագիստրատուրա (MBA) 2. Գործադիր կառավարման մագիստրատուրա (Executive MBA): Դասընթացները կանցկացվեն անգլերենով՝ եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից և այլ երկրներից ժամանած, ինչպես նաև տեղացի բարձրակարգ պրոֆեսորադասախոսական կազմի կողմից: Դասընթացները հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան ՈւՄԵՖ համալսարանի և ՀՊՏՀ-ի կրկնակի դիպլոմներ: 2 տարվա վարձավճարի ընդհանուր գումարը կազմում է 9800 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ 4900 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ յուրաքանչյուր տարվա համար: Հնարավոր է վարձավճարների 50, 70 և 100% փոխհատուցման համակարգ՝ կախված քննության արդյունքներից: Դիմորդները պետք է հաղթահարեն ընդունելության քննությունները, որոնք կկազմակերպվեն գրավոր և բանավոր հիմունքներով (անգլերենի իմացության ստուգում): Դիմորդները պետք է լրացնեն ընդունելության թերթիկներ և ունենան պահանջվող փաստաթղթերի ցանկը, որը ներկայացվում է ստորև
1. ավարտական փաստաթղթի՝ բակալավրի դիպլոմի պատճեն
2. դիմորդի լրացված հայտը
3. անձնական թերթիկ
4. անձնագրի պատճեն
5. 3 լուսանկար
6. մոտիվացիոն նամակ
7. 50 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որը գանձվելու է միանվագ կարգով:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2019թ.մարտի 11-ը: Քննության օրը՝ 2019թ. մարտի 12: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժին (կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ, 320 սենյակ, հեռ. (010) 593-426, (055) 584-889):