Մեկնարկել է Լեյն Կիրկլանդի կրթաթոշակային ծրագիրը

11.02.2019
Դիտումների քանակ՝ 971

Մեկնարկել է 2019-2020 թթ. համար Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագիրը։
Այս մասին հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից և ներկայացնում ՀՀ կրթության և գիտության նախարարությունից ստացված տեղեկատվությունը:
Ամբողջական վճարները, ներառյալ ավիատոմսերի, կեցության, կրթական պարագաների, այդ թվում՝ համակարգիչների և գրքերի ձեռք բերման համար ծախսերը հոգում է հրավիրող կողմը: Վարշավայի, Պոզնանի, Կրակովի համալսարանների հետ համագործակցող ծրագրին կարող են դիմել տարրական լեհերենին տիրապետող բակալավրիատն ավարտած ուսանողները՝ լեհերենի խորացված ուսուցման, ինչպես նաև՝ որոշ մասնագիտությունների դեպքում՝ անգլերենով կրթության շարունակման կամ վերապատրաստման հեռանկարով:
Կրթաթոշակի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն հնարավոր է ստանալ www.kirkland.edu.pl կայքէջից: