«UNESCO-Sharjah Prize for Arab Culture» մրցանակ

13.11.2018
Դիտումների քանակ՝ 722

Մրցանակը սահմանված է այն անհատների, խմբերի, հաստատությունների համար, որոնց գործունեությունը շոշափելի ազդեցություն կամ ավանդ է ունեցել արաբական մշակույթի զարգացման, ճանաչման և տարածման գործում: Ներկայացվելիք թեկնածուների գործունեությունն այդ ոլորտում պետք է ունենա միջազգային ճանաչում: Մրցանակի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութից: Մրցանակին դիմող թեկնածուները պետք է մինչև ս.թ. նոյեմբերի 12-ը ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (հեռ.`010562364) ներկայացնեն իրենց կենսագրականն (CV) ու կոնտակտային տվյալները՝ յուրաքանչյուրի համար կցելով նաև մրցանակի ստատուտի 6.3 կետով նախատեսված երաշխավորության նամակի անգլերեն լեզվով շարադրված նախագիծը:
Մանրամասները, ինչպես նաև կից նյութը հասանելի են ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքում: