Կադաստրի կոմիտեն կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ

13.11.2018
Դիտումների քանակ՝ 1279

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը կազմակերպում է Կոմիտեի մասնագետների և աշխատողների, ինչպես նաև համակարգում չաշխատող անձանց վերապատրաստման, մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներ։
Դասընթացները տևելու են 4 շաբաթ, անցնելու են ՊՈԱԿ-ի ուսումնամեթոդական բաժնում (Երևան, Կոմիտասի պող., 35/2 շենք, 12-րդ հարկ) աշխատանքային օրերին՝ ժամը 18։30-20։30-ը, շաբաթ օրը՝ 12։00-16։00-ն։ Դասընթացը կմեկնարկի 19.11.2018-ից, կավարտվի դեկտեմբերի 15-ին: Դասընթացն ավարտողները կստանան մասնակցության հավաստագիր, իսկ ցանկացողները կհանձնեն թեստային քննություն, կստանան հավաստագիր, որը կտա առաջնահերթության հնարավորություն ավարտելուց հետո մեկ տարվա ընթացքում կոմիտեի համակարգի ռեգիստրի թափուր պաշտոնի հայտարարված մրցույթի մասնակցության արդյունքում մյուս մասնակիցների հետ հավասար պայմաններում հայտնվելու դեպքում աշխատանքի ընդունվելու համար: Նախատեսված է 42 ժամ տեսական դասընթաց և 15 ժամ գործնական աշխատանք ( որից 24 ժամը՝ անշարժ գույքի գրանցման ոլորտ, 7 ժամը՝ հողաշինարարության և հաշվառման ոլորտ, 6 ժամը՝ գեոդեզիայի և քարտեզագրման ոլորտ, 3 ժամը՝ անշարժ գույքի գնահատման ոլորտ, 2 ժամը` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ)։
Դասընթացի վճարը 50 հազար դրամ է (ԱԱՀ-ը՝ ներառյալ):
Թեմաներն են՝
1. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման իրավական հիմքեր,
2. պետական գրանցման վարույթը և տեղեկատվության տրամադրում,
3. պետական գրանցման առաձնահատկությունները,
4. պայմանագրերի կողմերի ստորագրությունների իսկության ճանաչում,
5. պետական գրանցման համակարգի ֆինանսավորում, պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ծառայության վճարովիություն և կատարման ժամկետներ,
6. պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգ,
7. ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջներ,
8. կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների դասակարգում և ուղղում,
9. ժամանակակից արբանյակային տեխնոլոգիաներով իրական ժամանակում գործող ռեֆերենց դիրքորոշման կայանների օգտագործման աշխատանքային սկզբունքներ,
10. տեղագրական և կադաստրային հատակագծերում և քարտեզներում օգտագործվող կոորդինատային համակարգեր,
11. անշարժ գույքի կադաստրային գնահատման օրենսդրություն, կադաստրային գնահատման ընթացակարգեր,
12. ARPIS էլեկտրոնային համակարգում անշարժ գույքի ռեգիստրերի կողմից իրականացվող գործառույթների (մուտքագրումների, տվյալների լրացման, գործարքների ընտրության և այլն) մեթոդական ցուցումներ։
13. Քարտեզագրության նյութերի մշակման նոր տեխնոլոգիաների կիրառում, տեղեկատվության կառավարում:
Դասընթացներին մասնակցել ցանկացողները պետք է դիմեն ՊՈԱԿ-ի ընդհանուր բաժին. հեռ՝ 010 - 54 01 66։