Սովորելու հնարավորություն Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանում

04.12.2023
Դիտումների քանակ՝ 503

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանի (Ռուսաստան) միջև կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու փոխանակային ծրագրին և մրցույթում հաղթելու դեպքում մեկ կիսամյակ առցանց սովորելու վերոնշյալ բուհում: Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, որոնք`

  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերում,
  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ 2-րդ կուրսերում,
  • ունեն ռուսերենի իմացության B2 և բարձր մակարդակ,
  • ունեն բարձր առաջադիմություն,
  • ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:

ՀՊՏՀ ուսանողների համար ուսումը Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանում անվճար է։ Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև դեկտեմբերի 18-ը, ժամը 24։00-ն լրացնեն հետևյալ հայտը։

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել cooperation.asue@gmail.com էլփոստին:
Ուղեցույցը՝ այստեղ։