Հանդիպում՝ ՈՒԳԸ նստաշրջանին ընդառաջ

05.12.2023
Դիտումների քանակ՝ 687

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական գիտա­կան ընկերության և «Ամբերդ» հետազո­տա­կան կենտրոնի նախաձեռնությամբ դեկ­տեմբերի 13-ին, ժամը 14:00-ին ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում (մուտքը՝ դարպասի կողմից)  կկայանա տեղեկատվական հանդիպում ՈւԳԸ 42-րդ՝ «ՀՀ տնտեսության զարգացման արդի հնարավորությունները» խորագ­րով նստաշրջանին մասնակցելու ցանկություն ունեցող ուսանողների հետ։

«Գիտական հետազոտության մեթոդաբանություն» թեմայով կբանախոսի «Ամբերդ» հետազո­տա­կան կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանը: Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալու գիտահետազոտական աշխատանք կատարելու սկզբունք­ներին, ինչպես նաև քննարկելու իրենց հետաքրքրող հարցերը:

Սիրելի΄ ուսանողներ, յուրաքանչյուրիդ մասնակցությունն այս ուսումնական տարվա առաջին տեղեկատվական հանդիպմանը անչափ կարևոր է: Սիրով կսպասենք:

Նստաշրջանի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։