Թափուր աշխատատեղերի հայտարարություն

01.06.2018
Դիտումների քանակ՝ 3657

ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժինը տեղեկացնում է, որ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ում առկա են թափուր աշխատատեղեր: Ստորև ծանոթացեք հայտարարություններին:
Տեխնիկական առաջադրանքների մշակման բաժնի մասնագետ
Ստորաբաժանում՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման վարչություն
Աշխատանքի վայր` ՀՀ, ք. Երևան
Աշխատանքային ժամեր՝ 9:00-18:00
Աշխատանքի նկարագրություն
• Ծրագրային ապահովման ստեղծման առաջարկների դիտարկում, խմբագրում, վերլուծություն, բիզնես պահանջի ճշգրտում, անհամապատասխանությունների հայտնաբերում, փոփոխությունների վերահսկում, վերահասցեագրում համապատասխան ստորաբաժանումներին
• Օժանդակում ծրագրային փոփոխության առաջարկների ձևակերպման պրոցեսում
• Ծրագրային փոփոխության նախագծերի և տեխնիկական առաջադրանքների իրականացման աշխատանքների կոորդինացում
• Ծրագրային փոփոխության նախագծերի, տեխնիկական առաջադրանքի մշակում և կազմում
• Ծրագրային ապահովման ստեղծման գործընթացների հետ առնչվող ներքին իրավական ակտերի կազմում և խմբագրում
• Ծրագրային ապահովման ստեղծման առաջարկների վերաբերյալ քննարկումների կազմակերպում, արդյունքների ամփոփում և շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցում
• Ծրագրային ապահովման պահանջմունքների բացահայտում
• Բիզնեսի համար ՏՏ լուծումների ուսումնասիրություն
• Ընթացիկ և կատարված նախագծերի վերաբերյալ հաշվետվությունների և պրեզենտացիաների կազմում
• Ծրագրային ապահովման/ինֆորմացիոն ենթակառուցվածքների տեխնիկական նկարագրության մշակում
Պահանջվող հմտություններ
• Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում,
• Բանկերում շահագործվող համակարգերի և ծրագրերի իմացությունը ցանկալի է,
• Հայերենի գերազանց տիրապետում, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
• Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
• Լարված միջավայրում աշխատելու ունակություն,
• Հետաքրքրվածություն/փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում
• Զարգացած համակարգչային հմտություններ,
• Տեխնիկական գիտելիքների ձեռքբերման կարողություն,
• Տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու, մշակելու և ձևավորելու հմտություններ,
• Ծրագրային ապահովման համար կիրառվող տեխնոլոգիաների մասին պատկերացում,
• Ծրագրավորման լեզուների իմացությունը ցանկալի է,
• Վերլուծական հմտություններ,
• Մտքերը գրավոր ձևակերպելու ունակություն,
• Բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,
• Արագ սովորելու և հարմարվելու ունակություն,
• Թիմային աշխատանքի և շփման զարգացած հմտություններ,
• Ֆինանսաբանկային կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:
Դիմելու կարգը
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող և մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուներին խնդրում ենք բեռնել «Աշխատանքի ընդունվել ցանկացողների համար դիմումի ձևը» լրացնել և ուղարկել այն job@acba.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում նշելով Տեխնիկական առաջադրանքներ:
Տեղեկացնում ենք, որ թերի և ոչ պատշաճ կերպով լրացված դիմումի ձևը, ինչպես նաև այլ կազմակերպությունների կամ այլ ֆորմատով լրացված դիմումի ձևերը, ռեզյումեները և ինքնակենսագրականները չեն ընդունվի և ընթացք չի տրվի:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող սահմանափակ թվով թեկնածուներ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 11/06/2018
Տեղեկատվական անվտանգության բաժնի մասնագետ
Աշխատանքի վայր՝ Երևան, Դավթաշեն 1 թաղ., Տ. Պետրոսյան 42/2
Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00
Աշխատանքի նկարագրություն
• Տեղեկատվական անվտանգության համակարգերի (Antivirus, Firewals, DLP, SIEM, IPS/IDS և այլն) սպասարկում, մոնիթորինգ և առաջացող խնդիրների վերլուծություն.
• Տեղեկատվական (IT) համակարգերի վերահսկում և պարբերական վերանայում
• Համկարգչային ցանցի վերահրկաղություն, անվտանգության կարգավորումների իրականացում, ցանցային կանոնների կազկում
• Տեղեկատվական համակարգերի ուսումնասիրում, նոր համակարգերի ներդրման աշխատանքներին մասնակցություն, անվտանգության կարգավորումների իրականացում։
• ՏՏ համակարգերի խոցելիությունների և տեղեկատվական անվտանգությանը վերաբերվող թերությունների բացահայտում:
Պահանջվող հմտություններ
• Բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տեղեկատվական անվտանգության ոլորտում,
• Տեղեկատվական համակարգերի (IT) տարրական գիտելիքներ (Linux/Unix և/կամ Windows ՕՀ, համակարգչային ցանց և այլն)
• Բազային գիտելիքներ տեղեկատվական անվտանգության, կիրառվող ստանդարտների, առկա տենդենցների և անվտանգության համակարգերի վերաբերյալ։
• Բազային փորձ անվտանգության համակարգերի (Antivirus, Firewals, DLP, SIEM, IPS/IDS և այլն) կառավարման և մոնիթորինգի բնագավառում։
• Անալիծիկ մտածելակերպ, սովորելու, առաջացող խնդիրները վերլուծելու և նոր համակարգերը ուսումնասիրելու ունակություն
• Բազային գիտելիքներ համակարգչային ցանցերի, դրանց կարգավորման և կիրառվող անվտանգության մոտեցումների վերաբերյալ (DMZ, VLAN, VPN և այլն)
• Այլ լրացուցիչ գիտելիքները տվյալների բազաների ղեկավարման համակարգերի վերաբերյալ (MS SQL Server, MySQL և այլ) կամ ծրագրավորման բնագավառում (PowerShell, Python, Tansact SQL և այլն) կդիտարկվեն որպես առավելություն
Դիմելու կարգը
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող և մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուներին խնդրում ենք բեռնել «Աշխատանքի ընդունվել ցանկացողների համար դիմումի ձևը» լրացնել և ուղարկել այն job@acba.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում նշելով Information Security:
Տեղեկացնում ենք, որ թերի և ոչ պատշաճ կերպով լրացված դիմումի ձևը, ինչպես նաև այլ կազմակերպությունների կամ այլ ֆորմատով լրացված դիմումի ձևերը, ռեզյումեները և ինքնակենսագրականները չեն ընդունվի և ընթացք չի տրվի:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող սահմանափակ թվով թեկնածուներ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետ` 21/06/2018թ.
Մարքեթինգային հետազոտությունների բաժնի պետ
Աշխատավայրը՝ Երևան, Բանկի Կենտրոնական Գրասենյակ (Արամի 82-84)
Աշխատանքային ժամեր՝ 09:00 - 18:00
Աշխատանքի նկարագրություն
• Կազմակերպել մարքեթինգային բնույթի ուսումնասիրությունների իրականացումը,
• Իրականացնել ուսումնասիրությունների արդյունքում ստացված տվյալների վերլուծություն, եզրակացությունների և առաջարկների ներկայացում,
• Մրցակցային շուկայի պարբերաբար ուսումնասիրում և համեմատական վերլուծության ներկայացում,
• Մոնիտորինգային տվյալների հավաքագրում,
• Սոցիոլոգիական հարցումների իրականացման կազմակերպում,
• Մարքեթինգային արշավների վերլուծություն, թեստավորում և արշավների արդյունքների վերլուծություն,
• Թիրախային խմբերի վարքագծային վերլուծության կազմակերպում,
• Մարքեթինգային հետազոտություններ իրականացնող կազմակերպությունների համար համապատասխան բրիֆերի մշակում,
• Կոորդինացնել տարբեր ձևաչափի գովազդային նյութերի պատրաստման աշխատանքները,
• Կոորդինացնել տեղեկատվության տարածումը Բանկի ներքին և արտաքին հաղորդակցման ուղիներով, այդ թվում Բանկի կայքէջում և սոցիալական ցանցերում:
Պահանջվող հմտություններ
• Բարձրագույն կրթություն մարքեթինգի և/կամ սոցիոլոգիայի ոլորտում,
• Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
• Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
• Համակարգչային ծրագրերի իմացություն (Word, Excel, PowerPoint, Corel Draw Photoshop),
• SPSS կամ SATA վերլուծական ծրագրի տիրապետում,
• Վերլուծական հմտություններ,
• Թիմային աշխատանքի հմտություն,
• Ստեղծագործ մտածելակերպ:
Դիմելու կարգը
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող և մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուներին խնդրում ենք բեռնել «Աշխատանքի ընդունվել ցանկացողների համար դիմումի ձևը» լրացնել և ուղարկել այն job@acba.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում նշելով Մարքեթինգային հետազոտություններ:
Տեղեկացնում ենք, որ թերի և ոչ պատշաճ կերպով լրացված դիմումի ձևը, ինչպես նաև այլ կազմակերպությունների կամ այլ ֆորմատով լրացված դիմումի ձևերը, ռեզյումեները և ինքնակենսագրականները չեն ընդունվի և ընթացք չի տրվի:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող սահմանափակ թվով թեկնածուներ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 08/06/2018թ.
Վարկային ռիսկի կառավարման բաժնի մասնագետ
Աշխատավայրը՝ Երևան, Բանկի Կենտրոնական Գրասենյակ (Արամի 82-84)
Աշխատանքային ժամեր՝ 09:00 - 18:00
Աշխատանքի նկարագրություն
• Պորտֆելային և անհատական վերլուծությունների իրականացում, հաշվետվությունների կազմում,
• Վարկային ռիսկի գնահատման համակարգի կատարելագործման համար վերլուծությունների իրականացում և առաջարկների ներկայացում,
• Հաճախորդների վարկունակության գնահատման գործընթացի գնահատում և կատարելագործում, տեխնիկական առաջադրանքների ներկայացում,
• Վարկային նոր պրոդուկտների ներդրման հետ առնչվող ռիսկերի բացահայտում և գնահատում,
• Բանկի ղեկավարությանը, Խորհրդին և գործընկեր կազմակերպությունների համար հաշվետվությունների պատրաստում:
Պահանջվող հմտություններ
• Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական, մաթեմատիկական),
• Բանկային գործի իմացություն,
• Ֆինանսական և վիճակագրական տվյալների վերլուծության ունակություն,
• Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
• Համակարգչային գիտելիքներ, Microsoft excel ծրագրի լավ իմացություն,
• SQL Server Management Studio, VBA in Excel, Excel & Power BI, Eviews, Stata կամ այլ վերլուծական ծրագրերի իմացությունը և ֆինանսական համակարգին առնչվող հավաստագրերի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
• Ֆինանսաբանկային ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
• Արագ սովորելու և հարմարվելու ունակություն,
• Գրագետ հաղորդակցվելու և ներկայացնելու ունակություն,
• Պլանավորված և կազմակերպված աշխատելու ունակություն,
• Միայնակ և թիմային աշխատելու ունակություն,
• Անհրաժեշտության դեպքում լարված և ծանրաբեռնված իրավիճակում աշխատելու ունակություն,
Դիմելու կարգը
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող և մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուներին խնդրում ենք բեռնել «Աշխատանքի ընդունվել ցանկացողների համար դիմումի ձևը» լրացնել և ուղարկել այն job@acba.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում նշելով Վարկային ռիսկի կառավարման բաժնի մասնագետ:
Տեղեկացնում ենք, որ թերի և ոչ պատշաճ կերպով լրացված դիմումի ձևը, ինչպես նաև այլ կազմակերպությունների կամ այլ ֆորմատով լրացված դիմումի ձևերը, ռեզյումեները և ինքնակենսագրականները չեն ընդունվի և ընթացք չի տրվի:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող սահմանափակ թվով թեկնածուներ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 25/06/2018թ.
Front end developer
Web API (service developer)
Աշխատանքի վայր՝ Երևան, Դավթաշեն 1 թաղ., Տ. Պետրոսյան 42/2
Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00
Պահանջվող հմտություններ
• HTML
• Javascript
• CSS
• Angular JS
• Bootstrap
• C#
• OOP,
• MVC,
• Web API,
• WCF services,
• Rest services,
• Աշխատանքային փորձ MS SQL կամ այլ SQL բազաներով:
CV – ները կարող եք ուղարկել job@acba.am հասցեին մինչև հունիսի 10-ը՝ նամակի subject դաշտում նշելով Developer:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ աշխատելու արտոնությունները
Բանկն իր աշխատակիցներին տրամադրում է՝
• Մասնագիտական միջազգային որակաորումներ ստանալու պարագայում ծախսերի լրիվ կամ մասնակի փոխհատուցում,
• Մասնակցություն կրթական ծրագրերին. անընդհատ սովորելու, զարգանալու և աճելու հնարավորություն,
• Գործուղումներ ՀՀ տարածքում և դրանից դուրս,
• Ռոտացիաներ և ներքին տեղափոխության հնարավորություն,
• Առողջության ապահովագրություն,
• Դժբախտ պատահարներից և հիվանդություններից ապահովագրություն,
• Միանվագ անկանխիկ գումար, որը կարող է ուղղել ինչպես աշխատակցի այնպես էլ նրա ընտանիքի անդամների կրթությանը, հանգստին, առողջ ապրելակերպին և այլն,
• Նախաարձակուրդային և նախատոնական պարգևատրումներ
• Պարգևատրում աշխատակցի ամուսնության, երեխայի ծննդյան կապակցությամբ,
• Աշխատողների երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
• Պարգևատրումներ կախված տարեկան արդյունքից և կատարողականից,
• Վճարվող time off,
• Նյութական օգնություններ անհրաժեշտության դեպքում,
• Կորպորատիվ առաջարկներ մի շարք սպորտային ակումբներից, խանութներից, ուսումնական կենտրոններից և այլն,
• Կորպորատիվ միջոցառումներ, այդ թվում՝ սպորտային, թիմային, ուսումնական և ժամանցային,
• Լավագույն գաղափարները ներկայացրած աշխատակիցների խրախուսման համակարգ: