«Ռոստելեկոմ»-ը հրավիրում է բուհերի ուսանողներին

01.06.2018
Դիտումների քանակ՝ 1833

«Ռոստելեկոմ» Հայաստանը հրավիրում է ՀՀ բոլոր ԲՈւՀ-երի ուսանողներին մասնակցելու «Նոր հնարավորություններ ուսանողների համար 4» ամենամյա ծրագրին:
Մասնակցության պայմաններ
Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ բոլոր ԲՈւՀ-երի Բակալավրիատ 3, 4 կուրսի և Մագիստրատուրայի ուսանողները: Ծրագրին չեն կարող մասնակցել 2015-2017թթ. ծրագրի մասնակից ուսանողները: Մասնակիցների մասնագիտության կամ ապագա որակավորման հետ կապված սահմանափակումներ չկան:
Մասնակցել ծրագրին 
Ծրագրին մասնակցելու իրավունք կստանան հարցազրույցի փուլը հաղթահարած 25 ուսանող:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2018թ. հունիսի 20-ը:
Ծրագրի նկարագիր
Ուսանողները հնարավորություն կունենան.
Ծանոթանալ «Ռոստելեկոմ» Հայաստանի գործունեությանը, Անցնել ինտերակտիվ ուսուցում շուրջ 10 թեմաներով, Իրենց լուծումներն առաջարկել Ընկերության գործունեության տարբեր ճյուղերում, Մասնակցել մի շարք թիմային մրցույթների, Ձեռք բերել նոր Ընկերներ ինչպես ծրագրի մասնակիցների, այնպես էլ «Ռոստելեկոմ» Հայաստան անձնակազմի շրջանում:
Ծրագրի ավարտին մրցութային փուլում հաղթող ճանաչված մասնակիցը հնարավորություն կունենա եռամսյա վարձատրվող ուսուցում անցնել իր նախընտրած ստորաբաժանումում, իսկ ուսուցման ընթացքում դրական արդյունքներ արձանագրելու դեպքում համալրել Ռոստելեկոմ Հայաստանի անձնակազմի շարքերը:
Կրեատիվ մտածողությամբ, ճկունությամբ, թիմային ոգով, գիտելիքներով, արագ կողմնորոշվելու ունակությամբ աչքի ընկած ուսանողները ևս կունենան «Ռոստելեկոմ» Հայաստանի անձնակազմը համալրելու հնարավորություն:
Բոլոր մասնակիցները կգրանցվեն Ընկերության ռեզերվում՝ որպես հնարավոր թափուր հաստիքների համալրման առաջնահերթ թեկնածուներ:
Ծրագրի մեկնարկը ս.թ. հուլիսի 02-ից: