Թափուր հաստիքի մրցույթի հայտարարություն ՀՊՏՀ-ից

13.10.2022
Դիտումների քանակ՝ 1029

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի տեխնիկական սպասարկման մասնագետի թափուր հաստիքի մրցույթ։ Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից ստացված հայտարարությանը կարող եք ծանոթանալ ստորև։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ք. Երևան, Նալբանդյան 128
  ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`
Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին
  ՊԱՇՏՈՆԸ`
Տեխնիկական սպասարկման մասնագետ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`

  • տեղադրել պահանջվող ծրագրերը, լուծել ծրագրային խնդիրները,
  • իրականացնել ցանցային սարքավորումների տեղադրում և ծրագրային սպասարկում,
  • ցանցային մալուխների անցկացում,
  • իրականացնել համակարգիչների, տպիչ և պատճենահանման սարքավորումների տեղադրում և ծրագրային սպասարկում,
  • համակարգչային լսարանների կահավորում,
  • համակարգչի խափանման պատճառի հայտնաբերում և արագ կարգավորում,
  • ցանցի խնդիրների հայտնաբերում և կարգավորում,
  • հետևել համակարգիչների, տպիչ և պատճենահանման սարքավորումների անխափան աշխատանքին,
  • իրականացնել համալսարանի կանոնադրությամբ, ռեկտորի հրամաններով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:

ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`

  • բարձրագույն մասնագիտական կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն,
  • առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, ցանկալի է ՏՏ և հարակից ոլորտներում,
  • Windows օպերացիոն համակարգի իմացություն,
  • տպիչ սարքավորումների սպասարկման իմացություն,
  • ցանցային բազային գիտելիքների իմացություն,
  • տեխնիկական գիտելիքների ձեռքբերման կարողություն,
  • նոր տեխնոլոգիաներին արագ տիրապետելու կարողություն,
  • թիմում աշխատելու հմտություն և կազմակերպվածություն,
  • տրամաբանելու, որոշումներ ընդունելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

CV-ն և պահանջվող փաստաթղթերը կարող եք ուղարկել ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի hr@asue.am էլփոստին՝ վերնագրի դաշտում նշելով հաստիքը, որի համար դիմում եք։ Փաստաթղթերն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։

Հարցազրույցի կհրավիրվեն CV-ի և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ընտրված թեկնածուները։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է բուհի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝  21  հոկտեմբերի 2022 թ․.: